Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թուրքիայում ցույցերը վերսկսվում են

Թուրքիայում ցույցերը վերսկսվում են
02.06.2013 | 20:45

Որւշակի անդորրից հետո Թուրքիայի խոշոր քաղաքներում վերսկսվել են բողոքի ակցիաները։ Երեկ գիշերն Անկարայում և Ստամբուլում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև, տասնյակ մարդիկ ստացել են վնասվածքներ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ վերջին 2 օրերին Թուրքիայում մոտ 1000 մարդ է ձերբակալվել։ Թուրքիայի տարբեր քաղաքներում՝ Անկարա, Ստամբուլ, Իզմիր, Քոնյա, տեղի են ունեցել 90 ակցիաներ։
Հիշեցնենք, որ հանրահավաքների մասնակիցները բողոքում են Ստամբուլի Թաքսիմ հրապարակը վերակառուցելու որոշման դեմ, որի հետևանքով ոչնչացվել է մի ամբողջ այգի։ Բնապահպանական ցույցերը վերաճել են քաղաքական բողոքի։ Ականատեսները նշում են, որ որոշ կենտրոնական փողոցներ փակված են բարիկադներով: Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ Ստամբուլում ոստիկանության կողմից բողոքի ցույցը ցրելու ժամանակ առնվազն երկու մարդ է զոհվել:

Դիտվել է՝ 1645

Մեկնաբանություններ